Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր կյանքի լավագույն որոշման մասին:
«Բավարիայի» մասը դառնալն իմ կյանքի լավագույն որոշումն է: Ես այստեղ վայելում եմ ամեն պահը: Ցանկանում եմ հիմնվել նախորդ մրցաշրջանի հաջողությունների վրա, բայց կարևոր է տիտղոսներ նվաճելը: Մենք պետք է հաղթենք՝ որպես թիմ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը:
31-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Լոնդոնի «Տոտենհեմից», տրանսֆերային փոխհատուցումը կազմել է 95 միլիոն եվրո: 2023/2024 մրցաշրջանում հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Բունդեսլիգայի հաջորդ խաղում «Բավարիան» Մյունխենում կխաղա «Ֆրայբուրգի» հետ։
























































