«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում։
«Խաղը վեց միավորի համար էր: Լավ է, որ այսպես ավարտվեց։ Մենք բարձրացրել ենք մեր դիրքերը»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը։
«Կրասնոդարն» այս տուրից հետո 4-րդ տեղում է։
























































