Բունդեսլիգայի 1-ին տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Մուսիալան, որին մրցակիցը երկրորդ կեսում 2 գոլով պատասխանեց։
65-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամինսկին, իսկ 82-ին Գնաբրին արդեն հաղթանակ պարգևեց մյունխենցիներին։
Այսպիսով, նոր մարզչի գլխավորությամբ «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգան։
























































