Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի 2024/2025 մրցաշրջանի առաջնության 1-ին տուրի խաղում «Ալ-Հիլալը» հյուրընկալվելիս մրցել է «Ալ-Օխդուդի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը բացվել է արդեն չորրորդ րոպեին. տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Միտրովիչը։ 40-րդ րոպեին սերբ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել՝ մեծացնելով «Ալ-Հիլալի» առավելությունը։ 45+1-ին րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 3:0։
Հիշեցնենք, որ «Ալ-Հիլալը» Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոնն է:
























































