Անգլիական Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում այսօր մի շարք հանդիպումեր են կայացել:
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է Անգլիայի առաջնության նորեկին՝ «Իսպվիչ Թաունին» և 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել: Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է Սամի Սվոդիչը «Իսպվիչի» կազմում: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով խաղի 12-րդ, 16-րդ և 88-րդ րոպեներին, ևս մեկ գոլ խփել է Կևին դե Բրույնեն՝ 14-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Էվերտոնի» դարպասը: Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացել է Իվ Բիսուման։ 25-րդ րոպեին Սոն-Հին Մինը կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ևս երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը. 71-րդ րոպեին աչքի է ընկել Քրիստիան Ռոմերոն, իսկ 77-րդ րոպեին Սոնը դուբլ է ձևակերպել։
Օրվա մյուս խաղում «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Մորգան Գիբս-Ուայթը։
«Քրիսթալ Փելասը» նույնպես սեփական հարկի տակ պարտություն է կրել՝ 0:2 հաշվով զիջելով «Վեսթ Հեմին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Թոմաս Սոուչեկը և Ջարոդ Բոուենը:
ԱՊԼ երկրորդ տուրում պարտություն է կրել նաև «Լեսթերը»՝ 1:2 հաշվով զիջելով «Ֆուլհեմին»:
























































