Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը»։
Marca-ի տեղեկություններով՝ բրազիլացի պաշտպանի և թուրինյան ակումբի ներկայացուցիչների միջև հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայացել կորոնավիրուսի պատճառով։
Մարսելոյի անունը դեռևս նախորդ ամառ կապում էին «Յուվենթուսի» հետ։ Տրանսֆերին կարող էր նպաստել Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենթուսում» լինելը։
Ինչպես երևում է, այս ամառ ևս «բիանկոներիները» հետաքրքրվելու են Մարսելոյի ծառայություններով։