Իտալական «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչի Կվարացխելիան հայր է դարձել. լույս աշխարհ է եկել Խվիչայի և նրա կնոջ որդին: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։
«Իմ կյանքի ամենաերջանիկ օրը՝ օգոստոսի 21, 2024թ. Դամիան Կվարացխելիա»,- գրել է Կվարացխելիան։
View this post on Instagram
Իտալական Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանում 23-ամյա Խվիչա Կվարացխելիան անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 8 խաղ ու 1 գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում: Իտալիայի գավաթում նա խաղադաշտ է դուրս եկել մեկ խաղում։
2024 թվականին Վրաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Խվիչա Կվարացխելիան մրցաշարում անցկացրել է բոլոր չորս հանդիպումները, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ազգային հավաքականը 1/8 եզրափակչում պարտվել է Իսպանիային (1:4):
























































