«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարծում է, որ պետք չէ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ֆուտբոլում կատարած փոխանցումների վիճակագրությանը՝ դրանք անօգուտ անվանելով։
«Կարծում եմ՝ ֆուտբոլում կատարած փոխանցումների վիճակագրությունն ամենաանօգուտն է։ Ես կարող եմ ունենալ 96% փոխանցումներ, բայց ես կխաղամ կողք կամ ետ, և դա որևէ վտանգ չի ներկայացնի իրենից: Սա նշանակում է, որ ես ոչինչ չեմ արել: Ի՞նչ իմաստ ունի»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
33-ամյա Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսից։ Այս ընթացքում նա մասնակցել է 384 հանդիպման, որոնցում դարձել է 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի կիսապաշտպանի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
























































