Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Վոլերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը կարող է շուտով ավարտել կարիերան Բունդեսթիմում։
«Իհարկե, Մանուելի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի մինչև կազմի հրապարակումը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ (Գերմանիայի հավաքականի կազմի հրապարակումը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ՝ ArmSport): Նա արժանի է լինել առաջինը, ով կհայտարարի, թե ինչ կլինի հետո»,- Վոլերի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2009 թվականից։
























































