Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Ադամ Հլոժեկը «Բայերից» տեղափոխվել է գերմանական մեկ այլ ակումբ։
«Հոֆենհայմը» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 18 մլն եվրո։
22-ամյա Հլոժեկը «Բայեր» էր տեղափոխվել 2022 թվականին՝ Պրահայի «Սպարտայից»։
























































