Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ կապված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չի ընդգրկվել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Ուլմի» դեմ խաղի հայտացուցակում, որին երեկ մյունխենցիները հաղթեցին 4-0 հաշվով։
«Որպես ակումբ՝ մենք միշտ ցանկանում ենք ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ, սա է իրականությունը։ Մենք դա անում ենք մեր ընտանիքի ներսում: Պետք հրապարակավ որևէ բան չենք խոսի»,- ասել է Կոմպանին մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Նապոլի»։ Լեոնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։
























































