Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որն ավելի վաղ պայմանագիր էր կնքել MLS-ի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, կիսվել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղադաշտում կայանալիք հանդիպումից իր ակնկալիքներով։
«Հաճելի կլինի նորից խաղալ նրա դեմ: Ակումբում ու ազգային հավաքականում երկու-երեք անգամ հնարավորություն եմ ունեցել նրա հետ հանդիպել խաղադաշտում»,- սոցիալական ցանցերում Ռոյսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա հանդես է եկել 2012-ից 2024 թվականներին։
























































