Մյունխենի «Բավարիան» դեռևս կարող է երկարաձգել թիմի կանադացի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիս պայմանագրի ժամկետը, չնայած բանակցություններում եղած խնդիրներին։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը գրեթե բացառված է։
Աղբյուրը նշում է, որ եթե Դեյվիսին հաջողվի նոր մրցաշրջանում լավ հանդես գալ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ, «Բավարիան» կբարելավվի ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի պայմանները և կանի հնարավոր ամեն ինչ կանադացուն թիմում պահելու համար:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» դեմ չէ հաջորդ ամառ Դեյվիսի հետ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքելուն, եթե խաղացողը որոշի հեռանալ։
























































