«Քրիսթալ Փելասը» ցանկանում է ձեռք բերել «Վոլֆսբուրգի» պաշտպան Մաքսենս Լակրուային, հայտնում է Sky Germany-ն։
Անգլիական ակումբը բանակցություններ է վարում 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։
Լակրուան «Վոլֆսբուրգում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը 31 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
























































