«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ով նախկինում հանդես է եկել «Տոտենհեմում», հրաժարվել է բարձրացնել մյունխենյան ակումբի նվաճած գավաթը ընկերական մրցաշարից հետո։
Այս մրցաշարի եզրափակիչ խաղը կայացավ «Տոտենհեմի» տնային մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
«Զարմանալի զգացողություն է՝ վերադառնալ մի վայր, որն ինձ համար միշտ առանձնահատուկ կլինի: Շնորհակալություն բոլորին անհավանական ընդունելության համար։
Հիանալի էր մի քանի րոպե խաղալ և պատրաստվել նոր մրցաշրջանին»,- գրել է Քեյնը սոցիալական ցանցի իր էջում:
























































