«Բավարիան» մտադիր է թանկարժեք տրանսֆեր իրականացնել՝ պաշտպաններ Մատեյս դե Լիխտին և Նուսեր Մազրաուիին վաճառելուց հետո։
Երկու ֆուտբոլիստներն էլ առաջիկա օրերին պետք է տեղափոխվեն «Մանչեսթեր Յունայթեդ»: Երկու գործարքներից ընդհանուր շահույթը կկազմի մոտ 70 միլիոն եվրո, և «Բավարիան» մտադիր է այդ գումարի զգալի մասը ներդնել խոստումնալից հարձակվողական ոճի կիսապաշտպան Դեսիրե Դուեի հետ պայմանագիր կնքելու համար։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, հենց «Ռենի» 19-ամյա ֆրանսիացին է մյունխենյան գրանդի առաջնահերթ տրանսֆերային նպատակը։
Տրանսֆերի շուրջ բանավոր պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես հավանություն է տալիս տրանսֆերին։ ՊՍԺ-ն ևս շարունակում է պայքարել Ֆուեի տրանսֆերի համար: