«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտին կարող է ազատազրկում սպառնալ վթարի վայրը լքելու համար։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 7-ին, հոլանդացի ֆուտբոլիստը իր մեքենան վարելիս հարվածել է ակումբի գրասենյակի մոտ կայանված մեքենայի։ Սակայն դրանից հետո նա կանգ չի առել, այլ շարունակել է մարզման ճանապարհը։ Միջադեպի ականատեսը կանչել է իրավապահներին, որոնք քարշակել և արգելափակել են դե Լիխտի մեքենան։
Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի առնչությամբ։ Մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ դե Լիխտը նկատել է, որ հարվածել է մեկ այլ մեքենայի և դիտավորյալ հեռացել է վթարի վայրից։
Գերմանացի փաստաբանները նշում են, որ ֆուտբոլիստին կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում կամ տուգանք։
























































