«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն սոցիալական ցանցերում հրապարակել է ակումբի հետ հրաժեշտի գրառումը.
«Երիտասարդ ակումբ, երիտասարդ ֆուտբոլիստ… Մենք նվաճեցինք մեր առաջին գավաթները և միասին պատմություն կերտեցինք: Գերմանիայի երկու գավաթը և սուպերգավաթը միայն մի քանիսն են այն բազմաթիվ անմոռանալի պահերից, որոնք միշտ կմնան ինձ հետ:
Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիq ինձ լինել այս ամբողջ ճանապարհորդության մի մասը: «Լայպցիգ», դու հավերժ կմնաս իմ սրտում», — գրել է Օլմոն:
Օգոստոսի 6-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել «Լայպցիգի» հետ իսպանացու տրանսֆերի շուրջ։
























































