«Միլանի» սպորտային և կոմերցիոն հարցերով խորհրդական և «Միլանի», «Յուվենտուսի», «Ինտերի», «ՊՍԺ»-ի, «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կրոնի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես հավատացյալ չեմ: Ես հավատում եմ հարգանքին։ Այս խոսքերը նշանակում են, որ միայն ես կարող եմ ինձ դատել։ Օրինակ բերեմ՝ երբ եղբայրս մահացավ լեյկոզից, որտե՞ղ էր Աստված, որ օգներ նրան։
Ամեն օր աղոթում ես նրան, ամեն օր շնորհակալություն ես հայտնում, բայց որտե՞ղ էր նա այս պահերին։ Իմ աշխարհում դու քո Աստվածն ես»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
























































