Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նուրի Շահինը նշել է, թե ով է լինելու թիմի ավագը նոր մրցաշրջանում։
«Նոր մրցաշրջանում թիմի ավագը կլինի Էմրե Ջանը։ Փոխավագը կլինի Յուլիան Բրանդտը, իսկ թիմի երրորդ ավագը կլինի Նիկո Շլոտերբեկը»,- Շահինի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Հիշեցնենք, որ Էմրե Ջանը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուսից» 2021 թվականին։
























































