«Բավարիայի» 29-ամյա աջ պաշտպան Ջոշուա Կիմիխը որոշել է մնալ մյունխենյան ակումբում՝ չնայած մի քանի եվրոպական գրանդների հետաքրքրությանը: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի ֆուտբոլիստի այս որոշումը վերջնական է։
Ավելի վաղ «Բավարիան» հայտարարել էր, որ ակումբն աշխատում է 29-ամյա պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման վրա, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
























































