ՊՍԺ-ի և Նիդերլանդների հավաքականի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «ՌԲ Լայպցիգում»՝ առանց գնման իրավունքի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։
««Պարի Սեն Ժերմենը» Խավիին մաղթում է հիանալի մրցաշրջան «ՌԲ Լայպցիգում»»,- ասվում է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Անցած մրցաշրջանում Սիմոնսը նույնպես վարձավճարով հանդես էր գալիս «Լայպցիգում»:
























































