Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը բուժզննում է անցել «Վեսթ Հեմ Յունայթեդ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախկինում հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 26 մլն եվրո՝ որպես հաստատագրված գումար, ևս 4 մլն եվրո՝ հավելավճարների տեսքով։ Հարձակվողի աշխատավարձը նոր ակումբում կկազմի 3 միլիոն եվրո։
























































