Պեպ Գվարդիոլան ասել է, որ հույսեր է կապում Յուլիան Ալվարեսի հետ «Մանչեսթեր Սիթիում»:
24-ամյա հարձակվողի անունը, որն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել իր խաղաժամանակի պակասից, կապում էին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
««Ատլետիկո՞»: Բան չունեմ ասելու։ Նա մեր խաղացողն է, շուտով կվերադառնա։
Ես կգրկեմ նրան, կշնորհավորեմ [Ամերիկայի գավաթում Արգենտինայի հաղթանակի կապակցությամբ], և մենք կսկսենք միասին աշխատել։
Նա մեր խաղացողն է։ Ես հույսեր եմ կապում նրա հետ»,- «Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































