Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատասխանել է այն հարցին, թե որքան ժամանակ է մտադիր շարունակել ֆուտբոլ խաղալը։
«Ֆուտբոլն իմ սերն է և իմ կիրքը: Այդ պատճառով ես կփորձեմ շարունակել խաղալ այնքան ժամանակ, որքան կարող եմ»,- Մյուլերի խոսքերը մեջբերել է «Bayern & Germany»-ն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Եվրոպայի վերջին 2024 թվականի առաջնությունից հետո Մյուլերը հայտարարել էր Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
34-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբային համակարգում է 2000 թվականից։
























































