«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի պաշտպան Յան Կոուտոն մարզվում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Կոուտոն «Մանչեսթեր Սիթիից» թույլտվություն է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Շվեյցարիայի մարզահավքին մասնակցելու համար։ Իրավական տեսանկյունից առաջիկա տրանսֆերը դեռ ձևակերպված չէ»,- ասվում է դորտմունդյան ակումբի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարքի արժեքը կկազմի 25 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբն ու Կոուտոն պայմանավորվել են երկարաժամկետ պայմանագրի շուրջ։ Վերջին երկու մրցաշրջանները Կոուտոն վարձավճարով անցկացրել է «Ժիրոնայում»:
Դորտմունդի «Բորուսիան» նաև պաշտոնապես հայտարարել է, որ 31-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը լքել է թիմի ճամբարը՝ այլ ակումբի հետ բանակցությունների համար։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանացի ֆուտբոլիստը մոտ է «Վեսթ Հեմ Յունայթեդ» տեղափոխվելուն։
























































