Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը դիմել է Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբին՝ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին և նրա օգնական Սանդրո Վագներին, որպեսզի խորհրդակցի իր ապագայի մասին։
Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Sky Sport-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նագելսմանը և նրա մարզչական շտաբը գերմանացի ֆուտբոլիստին խորհուրդ են տվել տեղափոխվել «Վեսթ Հեմ», որն ավելի վաղ առաջարկ էր արել «մեղուներին» նրա տրանսֆերի համար:
Բունդեսթիմի մարզչական շտաբը կարևորել է Ֆուլկրուգի կանոնավոր խաղային պրակտիկան առաջիկա Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































