«Նապոլին» հետաքրքրված է «Բավարիայի» 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լեոն Գորեցկայի տրանսֆերը ձևակերպելու հարցում։
Այս մասին հայտնել է Football Italia-ն՝ հղում անելով Bild-ին։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին ասել է, որ պատրաստ է տեղափոխվել Ա Սերիա։
Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 221 հանդիպման, որոնցում դարձել է 40 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
























































