«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը ցանկանում է ավարտին հասցնել պայմանագիրը և հեռանալ մյունխենյան ակումբից 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
«Բավարիան» պնդում է, որ գերմանացին պետք է հեռանա մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը, եթե նա չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։
«Բավարիան» մտադիր չէ անվճար կորցնել ֆուտբոլիստին։
ՊՍԺ-ն հետաքրքրված է 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: Սակայն մյունխենյան ակումբից հեռանալիս ֆուտբոլիստն առաջին հերթին կքննարկի առաջարկներն Անգլիայից և Իսպանիայից։
























































