Իտալական «Նապոլին» արգելել իր լեգիոներներին լքել Իտալիայի սահմանները, տեղեկացնում է CalcioMercato-ն:
Նշվում է, որ իտալական ակումբը նախատեսում է շուտով վերսկսել մարզումները, և եթե լեգիոներները հեռանան երկրից, ապա վերադառնալիս պարտավոր են 14-օրյա կարանտինի ենթարկվել:
Հիշեցնենք, որ «Նապոլին» հրաժարվեց մարտի 25-ին մարզումները վերսկսելուց:
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է թափ հավաքել և նեապոլյան ակումբի ղեկավարությունը որոշել է չվտանգել իր ֆուտբոլիստների առողջությունը:
Մարզումների վերսկսման նոր ժամկետների մասին դեռ հայտնի չէ:
Հավելենք, որ Իտալիան այն երկրների թվում է, որը ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: