«Բավարիան» ընկերական խաղում հաղթել է «Ռոտաչ-Էգերն» սիրողական թիմին՝ 14-1 հաշվով: Սա մյունխենցիների առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։
«Բավարիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մատիս Տելը, 2-ական գոլ են խփել Ադին Լիցինան և Մուդասեր Սադաթը, իսկ Նուսաիր Մազրաուին, Ռաֆայել Գերեյրոն, Արիոն Իբրահիմովիչը, Նեստորի Իրանկունդան, Սաշա Բոեն, Ջոնաթան Ասպ-Յենսենը և Նոել Ասեկո Նկիլին դարձել են մեկական գոլի հեղինակ:
Մայիսի 29-ին «Բավարիան» հայտարարեց 38-ամյա Կոմպանիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Կոմպանին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Թոմաս Տուխելին։
























































