«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է թիմի 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
«Մենք նրան շատ հստակ ասացինք, որ թույլ կտանք նրա պայմանագրի ժամկետը լրանա, և եթե նա չերկարաձգի այն, ապա այլևս գումար չի ստանա»,- Հյոնեսի խոսքերը մեջբերում է լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ կանադացի ֆուտբոլիստը մերժել է մյունխենյան ակումբի՝ տարեկան 13-14 միլիոն եվրոյի առաջարկը, քանի որ ցանկանում է վաստակել 20 միլիոն եվրո։ Տեղեկություն կար նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Անցած մրցաշրջանում Դեյվիսը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































