«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին պատասխանել է ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի հայտարարությանը, որտեղ գերմանացին քննադատել է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը։
«Խաղացողներ գնելն ու վաճառելը իմ գործը չէ: Ես այստեղ եմ թիմին մարզելու համար: Դուք պետք է այս ասուլիսն անցկացնեիք ակումբի սպորտային և գործադիր տնօրեների հետ։ Ես չեմ պատրաստվում ասուլիս հրավիրել միայն Ուլի Հյոնեսի ասածին արձագանքելու համար , թեև շատ հարգում եմ նրան։ Ես ու նա առանձին ընթրիք ունեցանք։ Նա բացատրել է, թե ինչն է «Բավարիային» այդքան հաջողակ դարձնում»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bild-ը։
38-ամյա բելգիացի մասնագետը մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» գնել է «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպան Հիրոկի Իտոյին, «Քրիսթալ Փելասի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին և «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյային։