Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը խոսել է պաշտպան Մատեյս դե Լիխտի ապագայի մասին։
Մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր հոլանդացի պաշտպանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին։
«Հնարավոր է, որ նա հեռանա ակումբից։ Դե Լիխտը հոլանդացի է, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը՝ հոլանդացի… Բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե նա մնա ակումբում»,- Հյոնեսի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ դե Լիխտը և Էրիկ տեն Հագը նախկինում միասին աշխատել են «Այաքսում»: