«Բայերը» պայմանագիր է կնքել «Ռենի» հարձակվող Մարտին Տերիեի հետ, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 20 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Տերյեն «Ռենի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։