Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցեց օլիմպիական ջահի փոխանցումավազքին:
Լուսանկարները՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարության:




Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:
Հայաստանն Օլիմպիական խաղերում բացի Էլմիրա Կարապետյանից կներկայացնեն նաև մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:























































