Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեի քաշը նախորդ մրցաշրջանի եզրափակիչ փուլում հատել էր 110 կիլոգրամի շեմը՝ ինչի պատճառով խաղացողը դուրս էր մնացել թիմի մեկնարկային կազմից։
Bild պարբերականի փոխանցմամբ՝ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո դորտմունդյան ակումբի ղեկավարությունը խնդրել է նրան վերադառնալ նախկին մարզավիճակի, եթե ցանկանում է նորից խաղալ: Արձակուրդի ընթացքում 28-ամյա պաշտպանը նիհարել է 8 կիլոգրամ՝ «Իշամեղուների» գլխավոր թիմ վերադառնալու համար։
Նշվում է, որ խաղացողը լուրջ է վերաբերվել զրույցին և ամբողջ արձակուրդն անցկացրել է ֆիզպատրաստության մարզիչի և սննդաբանի հսկողության ներքո։