ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է առաջարկել «Նապոլիին» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի համար, սակայն իտալական ակումբը պատրաստ է բաժանվել միայն երկրորդից, գրում է Corriere dello Sport-ը։
Նեապոլյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ավելի վաղ դեմ էր արտահայտվել 23-ամյա Կվարացխելիայի վաճառքին, որի պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
25-ամյա Օսիմհենի պայմանագրում կա 130 միլիոն եվրո հրաժարագնի կետ, և ակումբը պատրաստ է բաց թողնել նրան համապատասխան առաջարկի դեպքում։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Կվարացխելիան 45 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ, իսկ Օսիմհենը 17 գոլ հեղինակել է 32 խաղում։