Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը խոսել է իր հայրենիքում անվտանգության մասին։
«Ես դեռ կարծում եմ, որ Գերմանիան հիանալի երկիր է: Մենք իսկապես սիրում ենք այնտեղ լինել, բայց դա նույն Գերմանիան չէ, ինչ 10 տարի առաջ էր: Անվտանգության զգացումը վերացել էր։ Հենց սա է փոխվել։ Եթե ինչ-որ մեկն ինձ հարցնի, թե որտեղ կթողնեի իմ աղջկան տեղ գնալ ժամը 23:00-ին` Իսպանիայում, թե գերմանական մեծ քաղաքում, ես ավելի շուտ կասեի՝ Իսպանիայում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Bild-ը:
























































