Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Մաքս Էբերլը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի վինգեր Մայքլ Օլիսեի տեղափոխությունը «Քրիսթալ Փելասից» գերմանական ակումբ։ Տեղափոխության մասին ավելի վաղ հայտարարվել էր պաշտոնապես։
«Մայքլ Օլիսեն խաղացող է, որը կարող է փոփոխություններ կատարել և մեծ հետաքրքրություն է գրավել իր խաղաոճով: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմը ստանա նոր լիցք, նոր էներգիա, նոր գաղափարներ. դրա համար պատասխանատու են Օլիսեի նման խաղացողները:
Բանակցությունների ընթացքում նա արագ հասկացրեց, որ իսկապես ցանկանում է միանալ «Բավարիային»: Մենք անհամբեր սպասում ենք նրա շնորհանդեսին Նա կհարստացնի մեր խաղը»,- Էբերլի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
























































