22-ամյա վինգեր Մայքլ Օլիսը անգլիական «Կրիստալ Փելասից» տեղափոխվեց գերմանական Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է մյունխենյան թիմի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը գործում է մինչև 2029 թվականի ամառ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Բավարիան» «Կրիստալ Փելասին» կվճարի 53 միլիոն եվրո՝ որպես ֆիքսված գումար և ևս 5,9 միլիոն եվրո՝ որպես տրանսֆերային բոնուս Օլիսայի համար:
























































