Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսի եղբայրը, նախկին կիսապաշտպան Ֆելիքս Կրոսը հուզիչ նամակ է հրապարակել՝ նվիրված Տոնիի կարիերայի ավարտին։
«Փաստացի անհնար է բառեր գտնել այս ճանապարհորդությունը նկարագրելու համար: Բայց ամեն դեպքում կփորձեմ։ Դու այնքան շատ ընկերներ ունես, որոնք օգնել են քեզ համաշխարհային կարիերայի ճանապարհին: Ես շատ շնորհակալ եմ այս մարդկանց։ Բայց հիմա կարող եմ ասել, որ այս ճանապարհորդության մի մասն եմ եղել հենց առաջին քայլից։ Գրեյֆսվալդում պանելային տան բակում գտնվող ֆուտբոլային դաշտից մինչև մեկը մեկի դեմ մենամարտեր (որոնցից մի քանիսը հաղթել եմ) Ռոստոկի սեփական այգում: Պատանեկան տարիներին ընդհանուր հաղթանակներից մինչև 16 տարեկանում տանից Մյունխեն ցավալի մեկնումը: Առաջին պրոֆեսիոնալ խաղից մինչև 868-րդը։
Ես կկարոտեմ քեզ երկրպագելուն, տառապելուն և քեզ հետ հաղթանակները տոնելուն: Բայց ամենից առաջ ես հավերժ երախտապարտ եմ այս բոլոր պահերի համար։ Տիտղոսներն ու հաջողությունները մի բան են, բայց քո անցած ճանապարհը եզակի էր: Այժմ այս ճամփորդությունն ավարտված է, բայց դու այնքան բան ես թողել հետևում: Դու օրինակ ես դարձել անթիվ երեխաների և մարդկանց համար: Եվ վերջիվերջո՝ նաև ողջ երկրի հույսը։
Ես միշտ քեզ եմ ձգտել: Ես քո ամենամեծ երկրպագուն էի: Շնորհակալություն, մեծ եղբայր: 17 տարի շարունակ խաղից առաջ ուղերձը նույնն էր՝ «Հաջողություն»: Նույնը մաղթում եմ քեզ քո հաջորդ խաղում, քանի որ հաջորդ մեկը մեկի դեմ խաղը այգում անպայման գալու է», – գրել է Ֆելիքս Կրոսը սոցցանցերի իր էջում։
























































