Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Երբեք մի ասա երբեք, բայց ես չէի տեղափոխվի Սաուդյան Արաբիա կամ Կատար։ Այդ հարցում MLS-ը տարբերակ է: Ես այս մասին խոսել եմ Բաստիան Շվայնշտայգերի հետ, ով խաղում էր այնտեղ։ Բայց դուք պետք է լավ մտածեք դրա մասին: Այդ թվում այն պատճառով, որ նրանք շատ են խաղում արհեստական խոտածածկի վրա, և դա իդեալական չէ դարպասապահի համար»,- սոցցանցերում Նոյերին մեջբերում է Bayern&Germany-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցից 11-ում անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
























































