Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները չեն ցանկանում, որ ակումբը վաճառի թիմի հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը։
Մյունխենյան ակումբի երկրպագուները նույնիսկ ստորագրահավաք են կազմակերպել, որտեղ հոլանդացուն անվանել են համաշխարհային մակարդակի պաշտպան՝ հսկայական ներուժով: Ստորագրահավաքի հեղինակները դե Լիգտի հնարավոր վաճառքը համարում են «սարսափելի որոշում, որի համար հետո կզղջան»։ Պաշտպանի ակումբում մնալու միջնորդությանը արդեն ստորագրել է ավելի քան 16 հազար մարդ։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Բավարիայից» և միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ցանկություն չունի լինել մյունխենյան ակումբի կենտրոնական պաշտպանի չորրորդ կամ հինգերորդ ընտրությունը:
























































