«Ֆուլհեմի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան շուտով կհամալրի Մյունխենի «Բավարիայի» շարքերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Պալինյայի տրանսֆերը ռեկորդային կլինի «Ֆուլհեմի» համար: Լոնդոնյան ակումբը երբեք այսքան թանկ չի վաճառել որևէ խաղացողի։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 56 միլիոն եվրո։ Դրանցից 51 միլիոնը «Բավարիան» կվճարի միանվագ, ևս 5 միլիոն լոնդոնյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը այս պահին գտնվում է ազգային հավաքականի ճամբարում և պատրաստվում է ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի դեմ խաղին։ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին ժամը 23։00-ին։
























































