«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մեղուները» կակտիվացնեն 28-ամյա գվինեացու տրանսֆերի համար նրա պայմանագրով նախատեսված 17,5 միլիոն եվրո փոխհատուցման կետը:
Գուիրասին «Շտուտգարտում» հանդես է գալիս 2022 թվականի աշնանից։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































