Կատալոնական «Բարսելոնան» մտադիր չէ վաճառել հարձակվող Ուսման Դեմբելեին: Այս մասին հայտնում է Sport.es- ը:
Ըստ աղբյուրի, ակումբը որոշել է ֆրանսիացուն ևս մեկ հանարվորություն տալ:
Կատալոնացիները Դեմբելեին ձեռք են բերել 2017-ի ամռանը՝ Դորտմունդի «Բորուսիայից»: 22-ամյա ֆուտբոլիստը հաճախ է վնասվածքներ ստանում, բացի դա` խնդիրներ ունի կարգապահության հետ: Չնայած դրան, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է թիմում պահել Դեմբելեին:
Ընթացիկ մրցաշրջանում Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: