«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից.
«Ես հիմա լավ եմ: Ես զգում եմ, որ ապաքինվել եմ: Երեք-չորս օր տևեց, որպեսզի ախտանիշները վերանան: Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Ես ավելի շատ էներգիա ստացա: Հիմա ես իսկապես շատ լավ եմ զգում:
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Երեքշաբթի ես ինձ վատ զգացի և գնացի բժշկի, բայց նա այնտեղ չէր: Մարզվելուց հետո ինձ զանգահարեցին տնօրենների խորհրդից: Ինձ ասացին, որ «Օլիմպիակոսի» նախագահ Էվանգելոս Մարինակիսը դրական թեստ է հանձնել: Ես ասացի, որ ինձ լավ չեմ զգում:
Անցած չորեքշաբթի ես անցա բուժզննում, իսկ ուրբաթ օրը ինձ ախտորոշեցին: Մենք դա պետք է զեկուցեինք Պրեմիեր լիգայի ղեկավարությանը: Ակնհայտ է, որ յուրաքանչյուրը, ով ինձ հետ շփվել էր, պետք է կարանտինացվեր: Հետևաբար, բոլոր հանդիպումները պետք է չեղյալ հայտարարվեին»,- մեջբերում է Արտետային Standard-ը: