«Բավարիան» առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Trivela-ի լրագրող Էդուարդո Դեկոնտոն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ներկայումս ֆուտբոլիստ է փնտրում, որը կզբաղեցնի հիմնական հենակետային կիսապաշտպանի դիրքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» նաև հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաո Պալինյայի նկատմամբ։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































