Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն, հետևելով Կանադայի օրինակին, հայտարարութամբ է հանդես եկել, որում ասվում է՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված այս իրավիճակում նրանք չեն կարողանա թիմ հավաքել ամառային Օլիմպիական խաղերի համար ու կպատրաստվեն մրցաշարը մեկ տարի հետո անցկացնելուն.
«Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն օնլայն կոնֆերանս է անցկացրել գործադիր կոմիտեի հետ ու միաձայն որոշվել է՝ ավստրալական թիմը չի կարողանա հավաքվել ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ստեղծված պայմաններում:
ՄՕԿ-ն առանցքային սկզբունքներ է հաստատել, համաձայն որոնց մարզիկների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Մեր որոշումը հիմնված է հենց այս սկզբունքների վրա:
Միանշանակ, խաղերը չեն կարող անցկացվել հուլիսին: Մեր մարզիկները բարձր տրամադրությամբ էին մարզվում ու նախապաստրաստվում խաղերին, բայց սթրեսն ու անվստահությունը, որ առաջացրել է կորոնավիրուսի համաճարակը, նախապաստրաստությունը չափազանց բարդ են դարձնում»,- ասվում հայտարարությամբ մեջ: